Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը ցանկանում էր ձեռք բերել Ալվարո Մորատային, սակայն գործարքը չի կայացել։ «Կապտանռնագույնները» դիտարկում են նաև «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի թեկնածությունը։
Դիեգո Կոստայի նախկին ակումբը բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» էր, որտեղից վերջինս հեռացել է հունվարի 17-ին։
























































