«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկն իր գործակալին տեղեկացրել է «Լացիո» տեղափոխվելու ցանկության մասին։ Այս տեղեկությունը կիսում է լրագրող Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ Միրանչուկի համար բանակցում են «Լացիոն» ու «Ատալանտան»։ Ալեքսեյը պատրաստ է խաղալ հռոմյան թիմի կազմում.
Միաժամանակ հայտնի է, որ գործարքը կարող է չկայանալ։ Պատճառն այն է, որ «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ցանկանում է թիմում պահել Միրանչուկին։
























































