Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին շուտով կդառնա «Տոտենհեմի» ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, շվեդ ֆուտբոլիստն այսօր բուժզննում է անցնելու անգլիական ակումբում։ Սպասվում է, որ առաջիկա ժամերին կլինի պաշտոնական հայտարարություն։
Գործարքի արժեքը կազմելու է 40 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Կուլուսևսկին մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































