ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը կարիերան կարող է շարունակել Իտալիայում։
Ինչպես տեղեկացնում է TuttoMercato-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վենեցիան»։ Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբն արդեն իսկ կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չալովը կարող է տեղափոխվել Լիգա 1։ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բրեստը», որը գլխավորում է մեր հայրենակից Միշել Տեր-Զաքարյանը։
























































