Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ երբեք չէր խաղա այն թիմում, որի մարզիչը ինքը լիներ։
«Չի կարելի համեմատել ինձ որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ։ Ժամանակի ընթացքում իմ մտածելակերպը շատ է փոխվել։
Երբեք չէի խաղա իմ գլխավորած ակումբում։ Ֆուտբոլում, անկախ մակարդակների տարբերությունից, մշտապես տեղի են ունենում փոփոխություններ։
Իմ պրոֆեսիոնալ փորձը օգնում է հասկանալ՝ ինչ է կատարվում ֆուտբոլիստների հետ։ Ֆուտբոլիստը գալիս է ինձ մոտ, և ես միանգամից հասկանում եմ, թե ինչ խնդիր կա նրա մոտ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































