Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատմել է, թե ինչ ասպեկտներով կարող է ավելի լավացնել իր խաղը։
«Կարծում եմ, որ դեռ կարող եմ ամեն ինչում ավելի ուժեղանալ։ Եթե ասեք, որ ես լավ եմ ավարտում գրոհները, ապա կպատասխանեմ, որ դա կարող էի ավելի լավ անել։ Ես կարող եմ ավելի արագ դառնալ, կարող եմ ավելի ուժեղանալ:
Բայց եթե կա մի բան, որի վրա ես պետք է շատ աշխատեմ, դա վնասվածքներից խուսափելն է: Եթե վնասվածք չստանամ, կարող եմ էլի շատ հանդիպումներ անցկացնել ու էլ ավելի հաջող հանդես գալ։
Եթե ինձ հարցնեին 2022 թվականի նպատակների մասին, ես կասեի, որ վնասվածքներ չունենամ։ Եվ նույնը վերաբերում է իմ մնացած կարիերային: Սա է գլխավորը»,- ասել է նորվեգացին Sky Sports -ին:
























































