«Արարատը» այսօր՝ հունվարի 22-ին, առաջին ստուգողական խաղն անցկացրեց՝ մրցելով «Շիրակի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
15-րդ րոպեին գյումրեցիների պաշտպանն ինքնագոլով առաջ մղեց «Արարատին»։ 21-րդ րոպեին Արտեմ Գևորգյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Իսահ Ալիյուն հաղթանակ պարգևեց երևանյան ակումբին։