Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Քյոլնի» նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակի արդյունքում Մյունխենի «Բավարիայի» երկու առաջատարներ հիանալի ցուցանիշ գրանցեցին։
Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ և Բունդեսլիգայում խփած գոլերի թիվը հասցրեց 300-ի, ինչը մրցաշարի պատմության երկրորդ ցուցանիշն է։ Այս ցուցանիշով լավագույնը լեգենդար Գերդ Մյուլլերն է, որը խփել է 365 գոլ։
Մյունխենցիների մեկ այլ առաջատար Թոմաս Մյուլլերը «այծերի» դեմ խաղում կատարեց իր 150-րդ գոլային փոխանցումը Գերմանիայի առաջնության շրջանակում։