«Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմմիխը ճանաչվել է Գերմանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Կիմմիխը հավաքել է ձայների 33,8%-ը երկրպագուների կողմից՝ 2021 թվականի ազգային հավաքականի տարվա լավագույն խաղացողի քվեարկության ժամանակ։
Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը (22,7%), իսկ Լերոյ Սանեն (13,6%) եզրափակել է լավագույն եռյակը։
2020 թվականի վերջին երկրպագուները Գերմանիայի հավաքականի լավագույն խաղացող էին ճանաչել Կիմմիխի թիմակցին՝ դարպասապահ Մանուել Նոյերին։
























































