Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Մայնցը» ընդունեց Մյունխենի «Բավարիային»(1:3):
Հանդիպման 8-րդ րոպեին Պավարի ճշտգրիտ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լևանդովսկին՝ բացելով խաղի հաշիվը:
Մյունխենյան ակումբը իր երկրորդ գնդակը խփեց 15-րդ րոպեին, երբ մոտ տարածությունից Մյուլերը գրավեց «Մայնցի» դարպասը:
Առաջին խաղակեսի միջնամասում Տիագո Ալկանտարան շրջանցեց մի քանի ֆուտբոլիստների և գեղեցիկ հարվածով խփեց իր թիմի երրորդ գնդակը:
Տանտերերը կարողացան առաջին խաղակեսի վերջնամասում կրճատել հաշվի տարբերությունը: Անկյունային հարվածից հետո գոլի հեղինակ դարձավ Սենտ-Ժյուստը:
Այսպիսով «Բավարիան» վաստակեց 42 միավոր և երկու միավորով շրջանցեց «Լայպցիգին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: