Մյունխենի «Բավարիան» մոտ է թիմի վինգեր Սերժ Գնաբրիի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականի ամառ։ Ըստ աղբյուրի՝ բանակցություններն արդեն իսկ մտել են ավարտական փուլ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական գրանդը մոտ ժամանակներս պատրաստվում է երկարաձգել նաև Կինգսլի Կոմանի հետ պայմանագրի ժամկետը, այդ պատճառով հրաժարվել է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի տրանսֆերը։