Կիսապաշտպան Կինգսլի Կոմանը շուտով նոր՝ 3 տարվա պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ:
Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը մյունխենյան ակումբում կրկնակի կբարձրանա, հայտնում է L’Équipe-ը:
Այսպիսով, Կոմանը կդառնա «Բավարիայի» երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ Մանուել Նոյերից և Ռոբերտ Լևանդովսկուց հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս պահին Կոմանը տարեկան 12 մլն եվրո է վաստակում:
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչևւ 2023 թվականը: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և ՊՍԺ-ը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում Կոմանը 4 գոլի հեղինակ է դարձել:
























































