Բունդեսլիգայի 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Այնտրախտի» նկատմամբ։
Հանդիպման 24-րդ րոպեի դրությամբ տանտերերը Ռաֆաել Բորրեի դուբլի շնորհիվ հաղթում էին 2-0 հաշվով։ «Մեղուները» կերպարանափոխվեցին հանդիպման վերջնամասում՝ կարողանալով տոնել հրաշալի հաղթանակ։ Գոլերով աչքի ընկան Տորգան Ազարը, Ջուդ Բելինգհեմը և Մահմուդ Դահուդը։
Այս հաղթանակի շնորհիվ «Բորուսիան» վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Այնտրախտը» 27 միավորով 7-րդ տեղում է։