Բունդեսլիգայի 18-րդ տուրում կայացան խաղային օրվա չորս հանդիպումները։
«Հոֆենհայմը» 3-1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։ Սարգիս Ադամյանն ընդգրկված էր տանտերերի հայտացուցակում և փոխարինման մտավ 90-րդ րոպեին։ Այս հաղթանակի շնորհիվ Ադամյանի թիմը շրջանցեց «Բայերին» և «Ֆրայբուրգին»՝ բարձրանալով երրորդ հորիզոնական։
«Լայպցիգը» 4-1 հաշվով հաղթեց «Մայնցին»։ «Բայեր»-«Ունիոն» և «Ֆրայբուրգ»-«Արմինիա» հանդիպումներն ավարտվեցին միևնույն 2-2 հաշվով։ «Լայպցիգը» հաղթանակի շնորհիվ բարձրացավ 8-րդ հորիզոնական։