Մյունխենգլադբախի «Բորուսիան» դարձավ առաջին թիմը, որը Բունդեսլիգայում 27 անգամ հաղթել է Մյունխենի «Բավարիային»։
Այս մասին հայտնում է Gracenote Live-ը։
Ուրբաթ օրը Ադոլֆ Հյութերի թիմը սենսացիոն հաղթանակ տարավ մյունխենցիների նկատմամբ՝ 2-1 հաշվով։
Բունդեսլիգայում «Բավարիայի» նկատմամբ ամենաշատ հաղթանակների քանակով նախորդ ռեկորդը պատկանում էր «Վերդերին»՝ 26 հաղթանակ։
























































