Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծիք է հայտնել աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու մասին։
«Ես չեմ ընդունում այդ տարբերակը։ Առանց այդ էլ բավականին շատ թվով հանդիպումներ ենք անցկացնում։
Եթե այդ գաղափարն իրագործվի, ֆուտբոլիստներն ի զորու կլինեն ավելի քիչ թվով որակյալ խաղեր անցկացնելու։ Մենք անկարող ենք նման ծանրաբեռնվածությանը դիմանալ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես»,- այս մասին լեհ հարձակվողը նշել է ESPN-ի հետ զրույցի ընթացքում։