ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, բրազիլացին մոտ է վարձակալական հիմունքներով «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն։
28-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականի հոկտեմբերին է «Բարսելոնայից» մեկուկես միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել ՊՍԺ։ Փարիզյան ակումբի հետ վերջինիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
























































