«Լիդս Յունայթեդի» վինգեր Ռաֆինյան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է TNT Sports-ը, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Ըստ աղբյուրի՝ գերմանական գրանդը պատրաստ է Ռաֆինյայի տրանսֆերի դիմաց «Լիդսին» վճարել 50 միլիոն եվրո։
Աղբյուրը նշում է, որ բրազիլական «Ավաի» ակումբը կստանա մեկուկես միլիոն եվրո, քանի որ ֆուտբոլիստը համարվում է այդ ակումբի սան։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում մասնակցել է ԱՊԼ-ի 16 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։
























































