ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Լիգա 1-ի 19-րդ տուրի «Լորյանի» դեմ խաղի մասին (1-1):
«Այսօր նոր օր է սովորելու համար։ Վաղը նոր օր է ավելի լավը դառնալու համար։ Միայն առա՛ջ»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում։
Խաղի 86-րդ րոպեին Ռամոսը 2-րդ դեղին քարտով հեռացվել էր դաշտից՝ ՊՍԺ-ին թողնելով 10 հոգով։
























































