Դորտմունդի «Բորուսիան» հարձակվողի փնտրտուքների մեջ է։
Ինչպես տեղեկացնում է BVBBuzz-ը, «մեղուների» ղեկավարությունը հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկի և Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլեի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբի ղեկավարները ցանկանում են գտնել հարձակվողի, որը կկարողանա արժանվույնս փոխարինել նորվեգացի գոլահար Էրլինգ Հոլանդին։
Շիկն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ալլեն իր հերթին 24 խաղում խփել է 22 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։
























































