Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Աշխարհի 2022 թվականի առաջնությունում թիմի հաջողության հնարավորությունների մասին։
«Կձգտենք առավելագույն արդյունքի հասնել։ Ամեն ինչ կախված կլինի պայմաններից ու խաղացողների հասանելիությունից։
Մենք շատ ուժեղ թիմ ունենք, ու այնտեղ յուրաքանչյուրը ձգտում է հաջողությունների, տիտղոսների։ Նախապատրաստության համար դեռ մի ամբողջ տարի ունենք և այդ ժամանակը պիտի օգտագործենք հետագա զարգացման համար։
Տղաները չեն համբերում՝ երբ են ԱԱ-ում խաղալու։ Ինձ դա վստահություն է ներշնչում․ «Այո՛, մենք ի զորու ենք հաղթելու մրցաշարը»։ Բայց ես ոչինչ խոստանալ չեմ կարող։ Միայն մի բան կարող եմ երաշխավորել․ մենք կներդնենք մեր ողջ ուժերն ու լիովին կնվիրվենք»,- ասել է Ֆլիկը Bild-ի հետ զրույցում։
























































