Կիսապաշտպան Լերոյ Սանեն ճանաչվել է «Բավարիայի»՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Նոյեմբերին 25-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Սանեն լավագույնն էր ճանաչվել նաև սեպտեմբերին և հոկտեմբերին:
Հիշեցնենք՝ 2016-ից 2020 թվականներին Սանեն հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում, ուր տեղափոխվել էր «Շալկե-04»-ից: Սանեի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերը 60 մլն եվրո է գնահատում:
























































