«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել «Ռիվեր Փլեյթի» հետ հարձակվող Ջուլիան Ալվարեսի տրանսֆերի համար: Այս մասին հաղորդում է ole.com.ar-ը:
21-ամյա խաղացողով հետաքրքրված են եվրոպական մի շարք թիմեր: Կարմիր սատանաները պետք է խաղացողի համար մրցեն այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Բավարիան», «Յուվենտուսը», «Բարսելոնան» և «Ռեալը»:
Միևնույն ժամանակ, արգենտինական ակումբը հուսով էէ, որ նրանք կարող են համոզել Ալվարեսին թիմում մնալ առնվազն ևս մեկ մրցաշրջան:
























































