Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն բացատրել է, թե ինչու «մեղուները» չեն կարողանում հավուր պատշաճի մրցակցություն ցույց տալ Մյունխենի «Բավարիային»։
«Միակ պատճառը, որ մենք չենք կարողանում հավասարապես մրցակցել մյունխենցիների հետ, նրանց ֆինանսական ահռելի կարողություններն են։ «Բավարիայի» և մեր ակումբի աշխատավարձերի տարբերությունը կազմում է 80 միլիոն եվրո։
Մենք չունենք այնպիսի հնարավորություններ, որ պայմանագիր կնքենք համաշխարհային մակարդակի 10 ֆուտբոլիստի հետ։ Նրանց գլխավոր հաղթաթուղթը համարվում են ֆինանսական մեծ կարողությունները»,- Վացկեի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
























































