«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին, որն այս տարի նվաճեց Լիոնել Մեսսին։ Լեհ հարձակվողը երկրորդն էր։
«Մեսսիի հետ դուելը մեծ պատիվ էր։ «Ոսկե գնդակ» հանձնելու որոշումը ես չեմ կայացրել։ Մի կողմից հպարտ էի, մյուս կողմից՝ մի քիչ տխուր, որովհետև 2020-ի մրցանակաբաշխությունը չեղյալ էր համարվել։
Բոլորս գիտենք, թե Մեսսին որքան մեծ ֆուտբոլիստ է ու ինչի է նա հասել։ Այնպես որ այն փաստը, որ ես այնտեղ էի նրա հետ, ստիպում է, որ շատ հպարտանամ ինձնով»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ի թվիթերյան էջը։
























































