«Մանչեսթեր Սիթին» հայտարարությամբ է հանդես եկել թիմի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ կարիերան ավարտելու որոշման մասին։ Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արգենտինացի հարձակվողը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց կարիերան ավարտելու մասին՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով․
«Արքա Կուն։ «Մանչեսթեր Սիթիում» յուրաքանչյուրը կցանկանար օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Ագուերոյին՝ վերջին 10 տարում մեր թիմի հաջողություններում ունեցած անհավանական ներդրման համար։ Մենք նրան լավագույնն ենք մաղթում կարիերան ավարտելուց հետո»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
«Սիթիի» կազմում Ագուերոն 5 անգամ հաղթել է անգլիական Պրեմիեր-լիգայում, 6 անգամ նվաճել է լիգայի Գավաթը, երեք անգամ հաղթել է երկրի Սուպերգավաթում, ինչպես նաև նվաճել է Անգլիայի Գավաթը 2018/19 մրցաշրջանում։