«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Շտուտգարտի» դեմ խաղում (5-0):
Երկրորդ գնդակը 42-րդն էր 33-ամյա լեհի համար ընթացիկ օրացուցային տարում։ Այսպիսով, նա այս ցուցանիշով հավասարվեց Բունդեսլիգայի ռեկորդակիր Գերդ Մյուլլերին, ով նույնպես 42 գոլ է խփել 1972 թվականին։
🐐 — @lewy_official (+2) equals the 🇩🇪Bundesliga record for most goals in a single calendar year
42 — Robert Lewandowski (2021)
42 — Gerd Müller (1972)
39 — Dieter Müller (1977)#VfBFCB #FCBayern— Gracenote Live (@GracenoteLive) December 14, 2021
























































