VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Ալաշկերտն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ ԲԿՄԱ-ի պաշտպան Հայկ Իշխանյանը։
82-րդ րոպեին փոխարինման մտած Ժոզե Էմբալուն կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» վաստակեց 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ ԲԿՄԱ-ն վեց միավորով մնաց 9-րդ հորիզոնականում։
























































