Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը հայտարարել է՝ մտադիր է բարեգործությանն ուղղել այն բոլոր հավելավճարները, որ պետության կողմից կստանա Աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն դառնալու կապակցությամբ․
«Փորձում եմ ամեն տարի մեր համայնքի բնակիչներին ինչ-որ չափ ուրախացնել։Այս տարի որոշեցի Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ուրախացնել փոքրիկներին։
Աշխարհի չեմպիոն լինելուս բոլոր պետական տրվող հավելավճարները ամբողջությամբ մեր համայնքի բարեգործության ծրագրի մեջ եմ ներդնելու»,- գրել է Արսեն Հարությունյանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերին Սերբիայում կայացած մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Արսեն Հարությունյանը, 11։7 հաշվով հաղթելով ռուսաստանցի Արթուր Չեբոդաևին, նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։