Բունդեսլիայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»։
«Մեղուների» գոլերից մեկը հեղինակեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Այս գոլը 2021 թվականին Հոլանդի համար 45-րդն էր։ Նույնքան գոլ այս տարվա ընթացքում խփել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Հարկ է նշել, որ 2021 թվականին ամենաշատ գոլի հեղինակ դարձել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը երեկվա խաղում դարձավ դուբլի հեղինակ։ Լևանդովսկու ակտիվում կա 66 գոլ։
Համեմատության համար նշենք, որ օրացուցային տարում Լիոնել Մեսսին դարձել է 41 գոլի հեղինակ։ Հարի Քեյնը ևս խփել է 41 գոլ, իսկ ահա Քարիմ Բենզեմայի ակտիվում կա 44 գոլ։
























































