Բունդեսլիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում Մյունխենի «Բավարիան» 3-2 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։
«Հանդիպման մեկնարկը մեզ համար այնքան էլ լավ չդասավորվեց, բայց ի պատիվ իմ թիմի մենք կարողացանք արագ շտկել իրավիճակը և բավականին լավ ֆուտբոլ խաղալ։ Այնուհետև վտանգավոր պահերը ևս հաջորդեցին միմյանց։ Մենք պետք է ընդմիջման գնայինք՝ որոշակի նախադրյալներ ստեղծած։
Երկրորդ խաղակեսի մեկնարկային 15-20 րոպեները ևս լավ չստացվեցին մեր թիմի համար, սակայն վերջնական արդյունքով կարողացանք արժանի հաղթանակ տոնել»,- խաղից հետո նշել է Նագելսմանը։
























































