ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցել է «Ուոթֆորդին» և 3-1 հաշվով հաղթանակ տարել։
Խաղի հաշիվը բացվել է առաջին կեսում․ արդեն 4-րդ րոպեին մանչեսթերցիների հարձակվող Ռահիմ Սթերլինգն առաջ է մղել իր թիմին։ 31-րդ րոպեին Գվարդիոլայի թիմի առավելությունն ամրապնդել է Բերնարդու Սիլվան։
63-րդ րոպեին Սիլվան դուբլ է ձևակերպել, իսկ 74-րդ րոպեին տանտերերի կազմում մեկ գնդակ հետ է բերել Կուչո Էրնանդեսը։
«Մանչեսթեր Սիթին» 15 խաղից հետո վաստակել է 35 միավոր և բարձրացել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Ուոթֆորդը» 13 միավորով 17-րդ տեղում է։