Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոման կարող է տեղափոխվել Իտալիայի Ա Սերիա։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Ռոման»։ Ըստ աղբյուրի՝ 25-ամյա իսպանացին դժգոհ է գերմանական ակումբում իր կարգավիճակից և ցանկանում է առաջիկա ձմռանը փոխել ակումբային գրանցումը։
Ռոկան «Էսպանյոլից» գերմանական գրանդ էր տեղափոխվել 2020 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է ընդամենը մեկ ոչ ամբողջական հանդիպում։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է ութ միլիոն եվրո։
























































