«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից, տեղեկացնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, լեհ խաղացողը խնդրել է իր գործակալ Պինի Զահավիին փորձել կազմակերպել տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
Ժամանակին Լևանդովսկին շատ մոտ է եղել իսպանական ակումբի խաղացող դառնալուն։ Պոկերից հետո, որը նա ձևակերպեց Մադրիդի «Ռեալի» դեմ 2012/13 Չեմպիոնների լիգայի խաղում՝ Դորտմունդի «Բորուսիայի» մարզաշապիկով, Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը սկսեց ջանքեր գործադրել լեհ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, բայց գործարքն այդպես էլ չկայացավ։ Այդ իսկ պատճառով Ռոբերտը փոխեց իր գործակալին և դարձավ Պինի Զահավիի հաճախորդը, որը միջազգային շուկայում ամենաազդեցիկ գործակալներից է։
33-ամյա հարձակվողի պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
2021/22 մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 25 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
























































