«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին ամփոփել է 2021 թվականը։ Երեկ՝ նոյեմբերի 29-ին, հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը զբաղեցրել է երկրորդ տեղը France Football-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահի քվեարկության ժամանակ։
«2021-ը լավագույն տարին է իմ կյանքում, նրցաշրջանն անհավանական էր, մենք նվաճեցինք Եվրոպայի ամենագլխավոր գավաթը և դա՝ իմ առաջին տարում մեծ ակումբում։
Սա իմ լավագույն տարին է մինչ այժմ, բայց հուսով եմ, որ հաջորդները ևս կլինեն այդպիսին»,- Մենդիին է մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
Պրեմիեր լիգայի 13 խաղում «Չելսին» վաստակել է 30 միավոր և գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ Մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման։
























































