Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վիտորիաի «Մենդիսորոսա» մարզադաշտում կայացել է իսպանական Պրիմերայի 15-րդ տուրի հանդիպումը, որում «Ալավեսն» ընդունել է «Սելտային»: Հյուրերը 2-1 հաշվով հաղթանակ են տարել:
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսի մեկնարկում: 11-րդ րոպեին աչքի է ընկել «Սելտայի» հարձակվող Սանտի Մինան: 21-րդ րոպեին «Ալավեսի» հարձակվող Խոսելուն հավասարեցրել է հաշիվը: 70-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Պաբլո Գոնսալեսը 11-մետրանոց է նշանակել տանտերերի դարպասին: Գնդակին մոտեցել է «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը, որը միայն երկրորդ փորձից է կարողացել գրավել մրցակցի դարպասը:
























































