«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է մադրիդյան ակումբի ներսում տիրող իրավիճակի մասին.
«Ռեալում» ամեն ինչ անփոփոխ է, փոխվում են միայն մարզիչները: Չնայած կորոնավիրուսի հետևանքներին՝ ակումբում նույն ֆիզիոթերապևտներն են, ֆուտբոլիստները, լրագրողները: Նախկին գաղափարները: Մեկ տարի անց պատրաստ կլինի նոր «Սանտյագո Բեռնաբեուն»:
«Ռեալի» կողմից առաջարկը ֆանտաստիկ անակնկալ էր, չնայած ես երբեք չէի կտրել կապերս ակումբի հետ: Եթե ինձնից կախված լիներ, ես մինչև կյանքիս վերջը կմնայի այստեղ: Սա ֆուտբոլի և կյանքի համար լավագույն վայրն է»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Իտալացի մասնագետը 2021 թվականի հուլիսին է գլխավորել «Ռեալը»: 62-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
























































