Պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին հեռացել է «Օրլանդո Սիթիից»։ Այս մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է իր instagram-ի էջի միջոցով։
View this post on Instagram
35-ամյա ֆուտբոլիստը MLS-ը ներկայացնող ակումբում էր հանդես գալիս 2019 թվականի փետրվարից։ Այս ընթացքում Նանին «Օրլանդոյի» կազմում մասնակցել է 88 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։























































