«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆեռան Տոռեսը կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը ցանկանում է իր կազմում տեսնել Տոռեսին, սակայն չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ գործարքն իրականացնելու համար։
Ֆուտբոլիստի և անգլիական գրանդի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվակաի ամռանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Միևնույն ժամանակ Sport.es-ը հայտնում է, որ Տոռեսը բանավոր համաձայնության է եկել կատալոնացիների հետ։
























































