«Ատալանտայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վերոնան»։ Ըստ աղբյուրի՝ արդեն առաջիկա հունվարին Միրանչուկը կարող է հայտնվել այդ ակումբի կազմում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միրանչուկին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Տորինոն», «Ջենոան», «Սամպդորիան», «Սասուոլոն» և «Զենիթը»։
























































