ԱԱ-2022-ի որակավորման փուլի անցումային խաղերի վիճակահանությամբ Պորտուգալիան հայտնվեց C խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի ընտրանու հետ։ Նույն խմբում է նաև Իտալիայի հավաքականը։ Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները։
«Մենք պիտի կենտրոնանանք Թուրքիայի հետ խաղի վրա, այդ խաղում հաղթանակի։ Դա կարևոր քայլ է, որ դուրս գանք եզրափակիչ ու հաղթենք այն։ Վիճակահանությունն այնպիսին է, ինչպիսին կա։
Մի քանի դրական բան կա․ օրինակ, տնային խաղ անցկացնելու հնարավորությունը, բայց դրա համար պետք է հաղթել Թուրքիային։
Կարևոր է այն, որ կարող ենք հույս դնել երկրպագուների աջակցության վրա ու խուսափել տանջալի ուղևորություններից։ Դրանք հեշտ չեն։
Հիմա պիտի լավ պատրաստվենք, որ մարտին ցույց տանք մեր մակարդակը։ Թուրքիան լավ խաղացողներ ունի։ Թիմը երբեմն լավ է աշխատում, երբեմն՝ ոչ։ Այն թիմ է, որը միշտ դժվարություններ է ստեղծում։ Բայց ես լիովին համոզված եմ, որ մենք կխաղանք աշխարհի առաջնությունում»,- Սանտուշի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։























































