«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հայտնել է, որ շփվել է «Լոկոմոտիվի» սպորտի ու զարգացման ղեկավար Ռալֆ Ռանգնիկի հետ նրա՝ ՄՅՈՒ-ն գլխավորելու վերաբերյալ հարցով։
«Ես գրեցի նրան տեղափոխության հետ կապված ու ասացի, որ դա հիանալի է։ Նրա մոտ ամեն ինչ կստացվի «Մանչեսթեր Յունայթեդում», հաշվի առնելով, թե ինչ ֆուտբոլ են խաղում նրա թիմերը։
Վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա շաբաթներին լավ խաղեր կանցկացնի։ Ես կցանկանայի, որ նա այնտեղ մնար նաև մյուս ամառվանից հետո»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
























































