VBET ՀՊԼ 15-րդ տուրի ԲԿՄԱ-«Սևան» հանդիպումը չի կայանա «Սևան» ՖԱ-ի՝ մարզադաշտ չժամանելու պատճառով։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՖՖ յութուբյան էջից։
Հանդիպումը պետք է կայանար այսօր՝ նոյեմբերի 26-ին, և մեկնարկելու էր ժամը 15։00։
Հիշեցնենք, որ VBET ՀՊԼ՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը ևս չէր կայացել՝ «Սևան» թիմի` հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով: