«Լոկոմոտիվի» սպորտային բաժնի ղեկավար Ռալֆ Ռանգնիկը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուն։
Ինչպես տեղեկացնում է Чемпионат-ը, 63-ամյա գերմանացին արդեն ժամանել է Անգլիա՝ գործարքն ավարտին հասցնելու համար։
Նշվում է, որ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, «Լոկոմոտիվը» պաշտոնապես պետք է հայտարարի Ռանգնիկի հեռանալու մասին։
Սպասվում է, որ Ռանգնիկը կմարզի «Մանչեսթեր Յունայթեդը» մինչև մրցաշրջանի ավարտը, որից հետո կզբաղեցնի ակումբի խորհրդատուի պաշտոնը։
























































