Երևանում շարունակվում է արևելաեվրոպական երկրների մինչև 18 տարեկան վոլեյբոլիստների Եվրոպայի առաջնության առաջին փուլը:
Մրցաշարին մասնակցում են յոթ թիմեր ՝Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Լատվիայից, Էստոնիայից և Լեհաստանից։
Երրորդ տուրի առաջին հանդիպումը կայացավ Լատվիայի և Լեհաստանի հավաքական թիմերի միջև: Լեհաստանի թիմը հաղթեց Լատվիայի հավաքական թիմին 3-0 հաշվով:
Երկրորդ հանդիպումը կայացավ Հայաստանի և Ուկրաինայի թիմերի միջև: Հայաստանի հավաքականը զիջեց մրցակցին 0:3 հաշվով:
Ռուսաստանի հավաքականը հաղթանակ տարավ Էստոնիայի հավաքականի 3:1 հաշվով:
Առաջին տուրի արդյունքներն՝ այստեղ։
Երկրորդ տուրի արդյունքներն՝ այստեղ։