Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է չվճարել այն ֆուտբոլիստների աշխատավարձը, որոնք դեռևս չեն պատվաստվել։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, մյունխենյան ակումբի հինգ ֆուտբոլիստներ՝ Էրիկ-Մքասիմ Չուպո Մոտինգը, Միկաել Քյուիզանսը, Սերժ Գնաբրին, Յոզուա Կիմիխը և Ջամալ Մուսիալան այս պահին գտնվում են ինքնամեկուսացման մեջ։
Վերը նշված ֆուտբոլիստները երկրորդ անգամ են գտնվում կարանտինի մեջ։ Ակումբի ղեկավարներն այս խաղացողներին հորդորել են պատվաստվել, իսկ մինչ այդ չեն վճարի նրանց աշխատավարձը։
Մասնավորապես Կիմիխը կարանտինի պատճառով կկորցնի 800 հազար եվրո։
























































