Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն պատրաստվում է ավարտել կարիերան։
«Ագուերոն հաջորդ շաբաթ ասուլիս կհրավիրի և կհայտարարի ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ Այս որոշման հետ կապված ամեն բան հստակ է, և կատալոնական ակումբի ղեկավարությանը ևս հայտնի է, որ Սերխիոն ավարտում է կարիերան»,- նշում է Ռոմանոն՝ մեջբերելով լրագրող Ժերար Ռոմերոյին։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը Լա Լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ սրտի խնդիրների պատճառով չկարողացավ ավարտել խաղը, իսկ հետագայում պարզվեց, որ ֆուտբոլիստը ստիպված է բաց թողնել տևական ժամանակ՝ առողջությունը լավացնելու նպատակով։
























































