Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ։
Տանտերերի կազմում 12-րդ րոպեին հաշիվը բացեց Դիադիե Սամասեկուն, իսկ 68-րդ րոպեին Մունաս Դաբուրը կրկնապատկեց այն։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ևս մասնակցեց հաղթական հանդիպմանը՝ 73-րդ րոպեին փոխարինելով Ժորժինյո Ռուտերին։
Այս հաղթանակի շնորհիվ «Հոֆենհայմը» վաստակեց 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Լայպցիգը» 18 միավորով 6-րդն է։
























































