Նոյեմբերի 18-ին կայացած Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Նորավանքի» դեմ հանդիպումը հոբելյանական էր «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանի համար: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա իր 200-րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում:
Էդգար Մալաքյանը իր 200 հանդիպումներից վերջին 27-ն անցկացրել է «Արարատի» կազմում: Մինչ այդ 110 խաղ է անցկացրել է «Փյունիկի», 12-ը՝ «Բանանցի», 6-ը՝ «Ալաշկերտի», 45-ը «Շիրակի» կազմում: