Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտցելը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում էTuttojuve-ն, բելգիացու ծառայութուններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ «կաչաղակները» պատրաստ են ֆուտբոլիստին վճարել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։ Բանակցությունները կսկսվեն առաջիկա հունվարին։
Վինտցելի պայմանագրի ժամկետը դորտմունդցիների հետ լրանում է 2022 թվականի ամռանը։ Կիսապաաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
























































